ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Ազգային համաձայնությունը» միացավ «Ծառուկյան» դաշինքին

«Ազգային համաձայնությունը» միացավ «Ծառուկյան» դաշինքին
06.02.2017 | 11:17

Փետրվարի 5-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում միակ օրակարգային հարցը կուսակցության մասնակցության ձևաչափն էր խորհրդարանական ընտրություններին:

Տարբեր տեսակետների քննարկման արդյունքում քաղաքական խորհրդի անդամների մեծամասնությամբ որոշում ընդունվեց միանալ «Ծառուկյան դաշինքին»:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ